Հայաստան է հասել Լոս Անջելեսից ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը
13:21 - 19 հոկտեմբերի, 2020

Հայաստան է հասել Լոս Անջելեսից ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը

Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռն արդեն ժամանել է Հայաստան:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ Ռևազյանին ու իր թիմին»,- գրել է Արշամյանը:

Առայժմ չի հաղորդվում, թե որ երկրի օդային տարածքով է անցել հոկտեմբերի 19-ի չվերթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել