Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ |hetq.am|
16:55 - 15 հոկտեմբերի, 2020

Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ |hetq.am|

hetq.am: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գործարարները չպետք է բիզնես անեն թուրքական ընկերությունների հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով իր կոչը՝ «ամեն թուրքականը»։ Այդ մասին գրում է սաուդյան «Al Arabiya» պարբերականը։

«Ես ասում եմ պարզ և հստակ։ Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը։ «Մենք՝ որպես քաղաքացիներ և գործարարներ, որևէ գործ չենք ունենա թուրքական բիզնեսի հետ։ Անգամ թուրքական այն ընկերությունների հետ, որոնք գործում են Թագավորությունում։ Ես կոչ եմ անում գործ չունենալ նրանց հետ»,- հավելել է Աջլանը։

Նա նշել է, որ սա նվազագույն պատասխանն է, որը սաուդցիները կարող են տալ շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքների ֆոնին։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել