Թուրքական լիրայի անկման նոր հակառեկորդ |ermenihaber.am|
11:40 - 15 հոկտեմբերի, 2020

Թուրքական լիրայի անկման նոր հակառեկորդ |ermenihaber.am|

ermenihaber.am: Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ 

Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 14-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․96: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․3210 թուրքական լիրայի փոխարժեք։

Նշենք, որ նախօրեին գործարքները կատարվել են հենց 1 դոլար/ 7.96 լիրա փոխարժեքով, ինչը թուրքական արժույթի մինչ այս երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել