ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ
21:17 - 14 հոկտեմբերի, 2020

ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ։
 
Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։ Այս մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել