Լուկաշին գյուղի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին |lragir.am|
08:45 - 29 հունիսի, 2019

Լուկաշին գյուղի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին |lragir.am|

lragir.am։ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին: Երեկ տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղացիների բերքին: Նրանք պահանջում են կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում կարկուտի վնասները արձանագրելու համար:

Գյուղացիներին խոստացել են, որ կառավարությունից ու մարզպետարանից կհանդիպեն նրանց հետ: Լուկաշինցիները ժամանակավորապես բացել են ճանապարհը և սպասում են պատոնյաներին: Նրանց խոսքով՝ եթե հանդիպում չկայանա, նորից կփակեն ճանապարհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել