Հայաստան հիմնադրամի նախագահի պարզաբանումը Լոս Անջելեսի դրամահավաքի մասին
12:16 - 11 հոկտեմբերի, 2020

Հայաստան հիմնադրամի նախագահի պարզաբանումը Լոս Անջելեսի դրամահավաքի մասին

Համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկական Արշամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ խոստումները։

Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել