Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար
13:18 - 09 հոկտեմբերի, 2020

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «РИА Новости»-ին ասել է, որ անհեթեթ են Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջով տեղափոխվել են Բաքու: Նրա խոսքերով ՝ այդ մարդիկ նույնականացվել են եւ պատկանում են Հալեպի տարածքում գործող խմբին:

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Մակրոնի հայտարարությունից հետո Ֆրանսիայից ներողություն է պահանջել՝ շեշտելով, որ Ադրբեջանը վարձկան չունի:

«Հսկայական տարբերություն կա այն բանի միջեւ, թե ինչ է ուզում պրն. Մակրոնը, եւ ինչին իրականում կարող է հասնել նա միջազգային քաղաքականության մեջ: Ուստի նա հաճախ փորձում է այդ բացը լրացնել անհիմն պնդումներով: Մենք դա գիտենք Լիբիայի, Արեւելյան Միջերկրականի եւ այլ միջազգային հարցերից: Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա այդպիսի հայտարարություններ արել (Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին), բայց դա չի ժխտում այն ​​փաստը, որ նրա հայտարարություններն անհեթեթ են», - ասել է Շենթոպը:

Նրա խոսքերով՝ սխալ եւ անարդար է Ադրբեջանում իրավիճակը բնութագրել որպես ռազմական գործողությունների սրում:

«Այնտեղ տեղի ունեցողը, ինչը պարոն Մակրոնը փորձում է թաքցնել, հետևյալն է․ Ադրբեջանն օգտագործում է իր ինքնապաշտպանության օրինական իրավունքը` պաշտպանելու իր քաղաքացիական բնակչությանն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև վերջ տալու ադրբեջանական տարածքների 30-ամյա գրավմանը: Դրանում հաջողության հասնելու համար Ադրբեջանն ունի բավարար ռազմական ներուժ», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել