ՀԱՊԿ-ը զգույշ կլինի՝ չվնասելու ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը․ Ստանիսլավ Զաս
17:40 - 08 հոկտեմբերի, 2020

ՀԱՊԿ-ը զգույշ կլինի՝ չվնասելու ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը․ Ստանիսլավ Զաս

Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղի հակամարտությանը կործանարար կլինի, բայց ՀԱՊԿ-ը զգույշ կլինի, որպեսզի չվնասի իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Հայտնում է ria.ru-ուն։

«Կարծում եմ՝ դրան չի հասնի։ Երրորդ երկրների ցանկացած միջամտություն այս գործընթացին կործանարար է։ Ուշադրություն դարձրեք ՀԱՊԿ-ի հավասարակշռված դիրքին այս հակամարտությունում։ Այս շատ զգույշ է, դա արվում է բանակցային գործընթացը չվնասելու համար: Մենք կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է հավատարիմ մնան այս դիրքորոշմանը, ներառյալ՝ Թուրքիան»,-  ասել է Զասը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գործելու ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի բացահայտ միջամտության դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել