Կոնգրեսական Ֆրենկ Փալոունն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը |tert.am|
10:17 - 08 հոկտեմբերի, 2020

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Twitter-ում ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը։

«Թուրքիան և Ադրբեջանը ապացուցել են, որ հուսալի չեն, և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգներից այլևս չպետք է օգնություն ստանան։ Ես ուրախ եմ, որ իմ շատ գործընկերներ համակարծիք են այս հարցում, և հուսով եմ՝ սա երկարատև ազդեցություն կունենա ամերիկյան օգնության տրամադրման քաղաքականության վրա»,- գրել է կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել