ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|
14:08 - 07 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել  և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ: Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում:

Նշենք, որ թուրքական իշխանությունները դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել թեմայի առնչությամբ։ Սակայն ակնկալվում է, որ այնտեղ S-400-ները կմասնակցեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) զորավարժություններին: Դրանց անցկացման հետ կապված՝ այս տարածքում օդային տարածքը փակ կլինի տասը օրով:

ԱՄՆ Պետքարտուղարությունը թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ ծայրաստիճան մտահոգված են այն տեղեկություններից, որ Թուրքիան կարող է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները։

Պետքարտուղարության մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ շարունակում են ամենաբարձր մակարդակներում ընդծել, որ  Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված S-400-ների համաձայնագիրը լուրջ խոչընդոտ է երկկողմ (թուրք-ամերիկյան) և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ այն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով սահմանված պատժամիջոցների ռիսկ է կրում։ 

«Վստահ ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրաստիճան պաշտոնյաները կհասկանան մեր դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել