Թունյանը սփյուռքահայերին հորդորեց Արցախին աջակցությունը ցուցաբերել դրամական փոխանցման տեսքով |armenpress.am|
19:00 - 06 հոկտեմբերի, 2020

Թունյանը սփյուռքահայերին հորդորեց Արցախին աջակցությունը ցուցաբերել դրամական փոխանցման տեսքով |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ է անում Արցախին աջակցելու ցանկություն ունեցող հայրենակիցներին կատարել միայն դրամական փոխանցումներ: Թունյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:

Նա նախ շնորհակալություն հայտնեց սփյուռքի հայրենակիցներին՝շարունակական ջանքերի, աջակցության համար: «Ինձ այս օրերին զանգել են տարբեր մարդիկ, որոնք հետաքրքրվում են, թե ինչ է պետք Արցախին և ինչպես դա ուղարկել: Կան շատ դեպքեր, երբ օգնելու ցանկություն ունեցող մարդիկ հավաքում են այնպիսի բաներ, որոնք և ուղարկելն է դժվար, և դրանց կարիքը չկա»,-ասաց պատգամավորը:

Դիմելով Արցախին, Հայաստանին աջակցելու ցանկություն ունեցող սփյուռքի հայրենակիցներին՝ Թունյանն ասաց. «Ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, քանի որ տեղում շատ ավելի լավ գիտեն, թե այդ գումարներն ինչի համար է պետք օգտագործել»: Փոխանցում կարելի է կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներին՝ Հայբիզնեսբանկում և Արցախբանկում, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել