hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչով դիմեց աշխարհասփյուռ հայ այն զինվորականներին, որոնք աշխարհի զարգացած երկրների բանակներում ծառայություն են իրականացրել:
«Հայտարարությունս ուղղված է ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող սպաներին, շարքայիններին և բոլոր այն զինվորականներին, որոնք ծառայություն են տարել աշխարհի տարբեր բանակներում` հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ունեն բավականաչափ գիտելիք ու փորձ:
Կոչ եմ անում յուրաքանչյուրիս աջակցել ձեր ունեցած մասնագիտական հմտություններով ու գիտական ռեսուրսներով»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն տասներորդ օրն է, ինչ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ծանր մարտեր են ընթանում, Պաշտպանության բանակը շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը` ձախողելով թշնամու գրոհները:
«ՊԲ-ն պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ, իսկ ինֆորմացիոն հարթակներում միաժամանակ տեղեկատվական պատերազմ է ընթանում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը, մեդիայի ներկայացուցիչներին, քաղաքացիական և հավանական բնապահպանական աղետի հանգեցնող ենթակառուցվածքները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը` ընդգծելով, որ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները սպառնում են ոչ միայն լոկալ, այլև տարածաշրջանային անվտանգությանը:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)