Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը
 |ermenihaber.am|
11:41 - 06 հոկտեմբերի, 2020

Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Կանադայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքի ժամանակավոր դադարեցման որոշմանը։

ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։

Թուրքիայի արտգործնախարարությունում դժգոհել են նաև, որ Կանադան զգալիորեն թուլացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ դեռ 2019թ․-ից, երբ Թուրքիան Սիրիայում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել