Կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը
14:56 - 05 հոկտեմբերի, 2020

Կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր առավել քան երբևէ ողջ հայությունը համախմբված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սատարել և օգնել հայոց բանակին:


Հաշված րոպեների ընթացքում Արյան բանկի առջև գոյացող մեծ հերթերը վկայում են այն մասին, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ցանկանում է օգտակար լինել:


Ցավոք, ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կազմակերպել հերթագրում, սակայն վստահ ենք, որ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը ոչ թե անհարմարություններից խուսափելն է, այլ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովումը:


Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը:


Շնորհակալ ենք, որ հետևողական եք մեր կոչերին, աջակցում եք և մշտապես մեր կողքին եք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել