Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին |azatutyun.am|
01:16 - 04 հոկտեմբերի, 2020

Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար: «Մենք ուզում ենք թուրքական կողմի հետ քննարկել այդ հարցը», - թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, հավելելով. - «Մենք կարող ենք նվազեցնել լարվածությունը»:

Հաղորդվում է, որ դեսպան Ռիկերն արդեն ժամանել է Անկարա, հանդիպել նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընին, առաջիկա երկու օրերին էլ բանակցելու է Թուրքիայի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ: Մինչ նրա այցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ էր արել կողմերին հրադադար հաստատել, ինչպես նաև դատապարտել երրորդ ուժերի միջամտությունը:

«Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը միջազգային բնույթ ստանա, և կարծում ենք, որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան», - ասել էր Փոմփեոն Fox News-ին տված հարցազրույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել