28 թրքամետ սիրիացի զինյալ է սպանվել Լեռնային Ղարաբաղում․ Ալ-Արաբիա |factor.am|
12:58 - 03 հոկտեմբերի, 2020

28 թրքամետ սիրիացի զինյալ է սպանվել Լեռնային Ղարաբաղում․ Ալ-Արաբիա |factor.am|

factor.am: Առնվազն 28 թրքամետ սիրիացի զինյալ է սպանվել Լեռնային Ղարաբաղում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, գրում է Ալ-Արաբիան՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի տվյալները։

«Նրանք այն 850-ից ավելի թրքամետ սիրիրացի զինյալներից էին, որոնց անցած շաբաթվա ընթացքում Թուրքիան ուղարկել էր Ադրբեջան»,- հայտնել է Մարդու Իրավունքների մշտադիտարկման կենտրոնը։

Զոհվածներից 3-ի հարազատները հաստատել են նրանց մահվան փաստը, իսկ սոցցանցերում տարածվել են 4 սպանված զինյալների լուսանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել