Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար
22:00 - 27 սեպտեմբերի, 2020

Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար

Թարմացված․ 21։40-ի դրությամբ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքվել է 125 հազար դոլրից ավելի գումար։

 

Ժամը 20:30 դրությամբ հավաքվել է 111 000 դոլարից ավելի գումար, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Շնորհակալ ենք մեր բոլոր հայրենակիցներին ու հպարտ այս համախմբվածությամբ։ Ըստ էության, միջինը յուրաքանչյուր րոպեն մեկ նվիրատվություն ունենք», - գրել է նա՝ երկու կարևոր ծանուցում անելով:

Այսպես, Հայաստանում ինտերնետ կապը գերծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով կայքը դանդաղ է ներբեռնվում։ Նա վստահեցնում եմ, որ կայքին ուժեղ անվտանգություն է միացված.

«Ուստի մի փոքր համբերատար եղեք և կայքը կներբեռնվի։ Եվ եթե առցանց նվիրատվություն եք կատարում և բանկի վճարման էջից հետո կարճ հաղորդագրություն չստանաք Ձեր հեռախոսին, ապա խնդրում ենք անմիջապես կապվել ձեր բանկի հետ, որպեսզի ձեր հեռախոսի համարը կցեն բանկային քարտին ու դրանով սմս կոդ ստանալու ծառայությունը ակտիվանա»։ 

Արշամյանը նաև ընդգծել է, որ եթե առցանց վճարման համակարգի հետ կապի պատճառով խնդիր կա, ապա դրամական փոխանցումների համար կարելի է օգտագործել Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել