Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է բողոքի ակցիայի ժամանակ կրակոցը |pastinfo.am|
09:08 - 14 սեպտեմբերի, 2020

Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է բողոքի ակցիայի ժամանակ կրակոցը |pastinfo.am|

pastinfo.am: Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է, որ ուժայիններից մեկը նախազգուշական կրակոց է արձակել պոմպային հրացանից օդ, երբ ցուցարարները փորձել են հետ խլել ձերբակալվածներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովային:

«Համացանցում որոշ աղբյուրներ ժամը 18:00 — ի սահմաններում տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Մինսկում հնչել է կրակոցին նման ձայն», - գրել է նա՝ պարզաբանելով, որ ոստիկանության աշխատակիցները կրակել են քաղաքացիների անօրինական գործողությունները կանխելու համար:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ավելի վաղ «TUT.BY լուրեր»-ի Telegram-ալիքում։

ՆԳՆ-ի Մինսկի վարչությունում պնդում էին, որ բելառուս ուժայինները մասնակից չեն Դրոզդի գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել