Բելառուսի ուժայինները սկսել են ձերբակալությունները Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում |tert.am|
18:22 - 13 սեպտեմբերի, 2020

Բելառուսի ուժայինները սկսել են ձերբակալությունները Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում |tert.am|

tert.am: Մինսկի Անկախության պողոտայի մոտակայքում Բելառուսի անվտանգության ուժերը ձերբակալել են բողոքի ակցիայի առնվազն տասը մասնակցի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Որոշ ժամանակ երթը ուղեկցվել է հատուկ տեխնիկայով: Այնուհետև անվտանգության մի խումբ պաշտոնյաներ՝ ենթադրաբար ՆԳՆ զորքերի հատուկ ջոկատայինները, Մաշերովի պողոտայից հետ են մղել ցուցարարներին դեպի Անկախության պողոտա, ցուցարարները շտապել են ցրվել հարակից բակեր: Ուժայինները մի քանի տասնյակ ցուցարարի շրջապատել են բակերից մեկում և թիրախային ձերբակալություններ են իրականացրել:  Ձերբակալվածների մեջ կան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Ցուցարարների մեծ մասին հաջողվել  թաքնվել բակերում:

Մի քանի րոպե անց, մի քանի տասնյակ աշխարհազորայիններ և ներքին զորքերի զինծառայողներ  դուրս են վազել ռազմական ավտոբուսներից և սկսել են կոշտ կերպով ձերբակալել ցուցարարներին: Ընդհանուր առմամբ՝ կիրակի օրը Մինսկի տարբեր շրջաններում բերման է ենթարկվել շուրջ 250 մարդ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել