Մինսկի կենտրոնում ցուցարարներին դիմակայելու համար զրահամեքենաներ են բերվել
 |shantnews.am|
15:57 - 13 սեպտեմբերի, 2020

Մինսկի կենտրոնում ցուցարարներին դիմակայելու համար զրահամեքենաներ են բերվել |shantnews.am|

shantnews.am: Ոստիկաններն ու զինվորական ստորաբաժանումները հավաքվում են Մինսկի կենտրոնում, որտեղ սպասվում է բողոքի հաջորդ ակցիան: Անկախության պալատի մոտակայքում նկատվել է վեց զրահամեքենաներից կազմված շարասյուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության տվյալներով՝ բելառուսական ուժայինները մեծ ուժեր են կենտրոնացրել՝ ցուցարարներին դիմակայելու համար: Ոստիկանության հատուկ ծառայությունները շրջափակում են տարածքը մետաղալարերով:

Նշվում է, որ Մինսկի կենտրոնում՝ Օկտյաբրսկայա հրապարակի շրջագծով շարվել է ներքին զորքերի և ոստիկանության հատուկջոկատայինների շղթան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել