«Վիշեհրադյան քառյակը» առաջարկում է Բելառուսի քաղաքացիներին ԵՄ ազատ մուտքի իրավունք շնորհել |azatutyun.am|
15:16 - 12 սեպտեմբերի, 2020

«Վիշեհրադյան քառյակը» առաջարկում է Բելառուսի քաղաքացիներին ԵՄ ազատ մուտքի իրավունք շնորհել |azatutyun.am|

azatutyun.am: Կենտրոնական Եվրոպայի՝ «Վիշեհրադյան քառյակում» ընդգրկված չորս պետությունները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, Եվրամիության առաջիկա գագաթաժողովի ընթացքում պատրաստվում են Բելառուսի ժողովրդին աջակցության համատեղ փաթեթ ներկայացնել։ Այս մասին չորս երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարել են նախօրեին լեհական Լյուբլին քաղաքում կայացած բանակցությունների ավարտին։

«Մենք ցանկանում ենք Բելառուսի քաղաքացիներին ԵՄ տարածք ազատ մուտքի իրավունք առաջարկել։ Բացի այդ մենք համոզված ենք, որ Բելառուսում պետք է ազատ ընտրություններ անցկացվեն և բելառուս ժողովուրդը պետք է ինքնիշխանորեն վճռի իր ապագան և ճակատագիրը», - ամփոփելով «Վիշեհրադյան քառյակի» հանդիպման արդյունքները՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել