armtimes.com: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը վերամակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանին:
Մինչեւ վերջերս այն գտնվում էր նույն նստավայրի դատավոր Վարդան Ա. Գրիգորյանի վարույթում, սակայն նրա լիազորությունները դադարել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, ուստի գործը փոխանցվել է նոր դատավորի, որը գործի քննությունը պետք է սկսի սկզբից:
Դատական տեղեկատվական համակարգում այս պահին նշված չէ՝ դատավոր Մելիքսեթյանը այն վարույթ ընդունե՞լ է, նիստ նշանակվե՞լ է, թե՞ ոչ:
Վյաչեսլավ Հարությունովն այն անձն է, որը հաղորդում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզահամալիրում Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)