Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում իշխանության կգա միայն խաղաղ ճանապարհով
 |tert.am|
09:09 - 08 սեպտեմբերի, 2020

Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում իշխանության կգա միայն խաղաղ ճանապարհով |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա այն ժամանակ, երբ իր ժամանումն անկարգությունների և դիմակայության չի հանգեցնի երկրում, և ինքը կկարողանա իշխանության գալ խաղաղ ճանապարհով:

«Շատերն ինձ հարցնում են, թե երբ եմ վերադառնալու Վրաստան: Ես կգամ այն պայմանների դեպքում, որոնք դիմակայություն և անկարգություն չեն առաջացնի երկրում: Շատ կարևոր է, որ ամեն ինչ տեղի ունենա խաղաղ, քանի որ ժամանակին ես իշխանությունը խաղաղ ճանապարհով եմ փոխանցել և այժմ իսկապես չեմ պատրաստվում անկարգություններով գալ իշխանության»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սաակաշվիլի, որի ելույթը հեռարձակել է վրացական հեռուստաալիքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել