ՄԱՇ-ի և միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին կլինի |aliq.ge|
13:00 - 07 սեպտեմբերի, 2020

ՄԱՇ-ի և միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին կլինի |aliq.ge|

aliq.ge:  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ՝ իրենց վարչապետի թեկնածուն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է լինելու: Այս մասին Վաշաձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ պետք է լինի իր ժողովրդի հետ: Հենց այդ պատճառով ՄԱՇ-ը և միավորված ընդդիմության  բոլոր կուսակցությունները որոշում են ընդունել նրան առաջադրել որպես Վրաստանի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Վաշաձեն:
 
Հիշեցնենք՝ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որտեղ թույլ տրված սխալների համար ներողություն էր խնդրում վրաց ժողովրդից և հայտարարում, որ վերադառնալու է: Այսօր նախկին նախագահը ևս մեկ հայտարարություն է նախատեսում անել իր՝ Վրաստան վերադարձի հետ կապված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել