Նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար 2021-2023 թվականներին ստեղծել ճգնաժամային կենտրոններ. նախագիծ |tert.am|
11:37 - 29 օգոստոսի, 2020

Նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար 2021-2023 թվականներին ստեղծել ճգնաժամային կենտրոններ. նախագիծ |tert.am|

tert.am: Յուրաքանչյուր ամիս մանր ծախսերի համար նախատեսված «գրպանի գումար» կտրամադրվի շուրջօրյա խնամքի սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող, դպրոցում սովորող երեխաներին:

Կառավարությունը հավանություն է տվել «Երեխաների իրավունքների պաշտպանության» 2021 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկին և դրանք սահմանված կարգով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացրել Ազգային Ժողով:

«Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագիրը մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան: Ծրագիրը համահունչ է 2014 թվականին հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին:

Ծրագրի նպատակն է՝ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովվումը`անկախ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ազգությունից, ռասսայից, սեռից, դավանանքից, սոցիալական ծագումից, առողջական հանգամանքից և այլն:

Ծրագրի խնդիրներն են՝

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական վերականգման աշխատանքների իրականացումը և երեխայի խնամքը առավել մոտ պայմաններում ապահովվելը:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների  հիմնախնդիրների վերհանումը և իրավական աջակցության տրամադրումը: Ինչպես նաև ՀՀ-ում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի և բռնության երևույթի կանխարգելումը:

Ներկա իրավիճակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության 5 հաստատություններում իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած 649 երեխայի  շուրջօրյա խնամքի ապահովությունը: 3-ը հատուկ մասնագիտացված են և խնամվում են ծանր սահմանափակ կարողութուններ ունեցող շուրջ 450 երեխա:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարության և «Առավոտ» ՀԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Լոռու և Շիրակի մարզում նախատեսվում է խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող  երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքիներին, ինչպես նաև կանխարգելել նրանց մուտքը հաստատություններ:

Սոցիալական անապահով ընտանիքների դպրոցահասակ շուրջ 350 երեխա խնամվում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 4 հաստատություններում:

Երեխայի և ընտանիքի աջակցության ՊՈԱԿ-ը իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան շուրջ 100 և կազմակերպությունից դուրս շուրջ 510 երեխայի ցերեկային ժամերի խնամքի տարամադրում և ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցություն:

Կազմակերպությունում խնամվող և դպրոցում սովորող երեխաներին, որպես դրամական աջակցութուն, տրամադրվում է գրպանի ծախսի գումար:

Մանկատների տվյալ տարվա շրջանավարտներն տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:

Մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ ընտանիքում ապրելու, կրթություն ստանալու համար իրականացվելու է սոցիալ -հոգեբանական ծառայությունների տրամադրում  և այլընտանքային շուրջօրյա խնամքի կանխարգելում:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությանը տրամադրվում է դրամաշնորհ`ՀՀ բոլոր մարզերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 18 տարեկան 3277 երեխայի և նրանց ընտանիքներին ծառայություններ տրամադրելու նպատակով:

Միաժամանակ, շահառու երեխաների ընտանիքներին տրամադրվելու են աջակցության փաթեթներ` էլեկտրաէներգիայի փոխհատուցում, սննդի զամբյուղ, շահառու երեխաների հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ:

Նախատեսվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտի ՊՈԱԿ-ի կողմից իրականացնել խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների 185 մասնագետների վերապատրաստում:

Վերապատրաստվել են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներ:

2021 թվականի տարեկան ծրագրով նախատեսվում է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումներ, որոնք իրականցվում են երեխաների խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր  պայմանների ստեղծման, ֆիզիկական զարգացման և հոգեբանական  վերականգման համար:

Մասնավորապես՝ իրականացվում է ՀՀ երեխաների շուրջօրյա խնամքի և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ:

Երեխաների խնամքի ծառայությունների զարգացման նպատակով կստեղծվեն կյանքի դժվարի իրավիճակում  հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ: 2020 թվականին կկազմակերպվի 90 երեխայի խնամք՝ նախորդ տարվա 350-ի փոխարեն:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման նպատակով նախատեսվում է 2021-2023 թվականին ստեղծել ճգնաժամային կենտրոններ`ընդգրկելով երևան, Գյումրի և Կապան քաղաքները, նախատեսվում է 2021 թվականին ծառայություն տրամադրել 125 երեխայի՝ 154 հաստիքային միավորով:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել