Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան |armenpress.am|
12:15 - 27 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին դարձյալ խնդրում է պահպանել կորոնավիրուսի հակահամավարակային կանոնները, քանի որ Covid-19-ի դրական դեպքերի նվազման միտումը, կարծես, նորից սկսում է շարունակվել:

Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 27-ի կառավարության նիստում:

«Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք 200-ից նվազ ամենօրյա դեպք, երեկվա ցուցանիշը 203 է, սակայն հետազոտությունների նաև շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938: Մենք պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:

Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամավարակային կանոնների պահպնման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված, և էլի ուզում եմ խնդրել, որպեսզի մենք առավելագույնս նախանձախնդիր լինենք հակահամավարակային կանոնների պահպանման գործում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ կանոնների որոշակի թուլացումից հետո դրանք պահպանելը հիմա ավելի հեշտ է, քան նախկինում:

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսից 864 մահ է արձանագրվել, ևս 265 մահ է եղել կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահը վրա է հասել այլ պատճառով, և կառավարության ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել