Փաշինյանը խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին |armenpress.am|
11:28 - 27 օգոստոսի, 2020

Փաշինյանը խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին:

Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով նախօրեին Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին:

«Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի, 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման անվտանգության կանոններին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները, որոնք ժամանակավոր կացարան տեղափոխվելու ցանկություն են հայտնել, արդեն տեղավորվել են հյուրանոցում, սակայն եղել են նաև ընտանիքներ, որոնք ցանկացել են այլ տեղ տեղավորվել:

«Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել