tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Սլովակիայում երկրի դեսպան Իգոր Լեշչենկոյին, որն ավելի վաղ աջակցություն էր հայտնել երկրում տեղի ունեցող ցույցերին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:
«Իգոր Լեշչենկոն ազատվել է Սլովակիայում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի ղեկավարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լեշչենկոն մեկ շաբաթ առաջ առաջինն էր բելառուս դիվանագետներից, որոնք ուղերձով հանդես եկան՝ բողոքելով ցուցարարների նկատմամբ իշխանությունների գործողություններից:
comment.count (0)