tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում անցկացվող ցույցի ընթացքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրված նախագահը նշել է, որ ավելի ուշ «կհասկանան, թե այդ հիմնարկություններոմ ում աշխատանք կառաջարկեն»։
Բելառուսական մի շարք հիմնարկություններ ավելի վաղ հաղորդել էին, որ իրենց աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ կանգնեցված է ձեռնարկությունների արտադրական գորունեությունը։ Դրան հակառակ՝ երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի խոսքով՝ տնտեսության խթանիչ ուժ համարվող բոլոր կազմակերպություններն այժմ աշխատում են նահանգային ռեժիմով։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ժողովրդավարական արհմիությունների բելառուսական կոնգրեսում արդյունաբերական հսկաները գործադուլի հանձնաժողովներ են ստեղծում, իսկ Գործադուլի ազգային հանձնաժողովի ձևավորումը մոտ ապագայում կլինի։
comment.count (0)