tert.am: Բելառուսի ընդդիմությունը պնդում է նոյեմբերի 5-ից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հինգերորդ նախագահական ժամկետի ավարտից հետո կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում՝ ընդգծելով, որ չի խոչընդոտի կրկնակի ընտրություններին վերջինիս մասնակցությանը: Meduza.io-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ին հայտնել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան:
Կոլեսնիկովան նշել է, որ ընդդիմությունը խոչընդոտներ չի տեսնում, որպեսզի Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցի կրկնակի ընտրություններին:
«Նույնիսկ վարչական ռեսուրսներ ունենալով և կոպտագույն կեղծիքներով՝ նա պարտվել է։ Մենք հավատում ենք, որ Բելառուսի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա, այստեղ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Բայց մենք չենք հավատում, որ Լուկաշենկոն կմասնակցի»,-ասել է նա։
Կոլեսնիկովան կարծում է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է լիովին թարմացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այդ թվում՝ փոխել հանձնաժողովի ղեկավարին, ինչպես նաև ընտրություններին միջազգային դիտորդների ներգրավել։
comment.count (0)