Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու կոչ է արել իրենց երկրներում առկա խնդիրներով զբաղվել |tert.am|
14:40 - 19 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու կոչ է արել իրենց երկրներում առկա խնդիրներով զբաղվել |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու անկարգությունները, գրում է belta.by գործակալությունը։ 

«Արևմտյան պետություններն արդեն բացահայտ, առանց թաքցնելու հայտարարում են միջոցներ հավաքելու և դրանք Բելառուսին ուղղելու մասին։ Մենք տեսնում ենք այդ ամենը»,- Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն:

«Իհարկե, չենք կարող այստեղ մուտք գործող բոլոր միջոցներին հետևել, քանի որ առձեռն շատ գումարներ են փոխանցվում։ Սակայն տեղյակ ենք այդ մասին, և մեր ուշադրությունն այդ հարցին ենք սևեռում»,- հավելել է Լուկաշենկոն։ 

Նա կոչ է արել արևմտյան երկրների ղեկավարներին, որոնք պատրաստվում են քննարկել իրավիճակը Բելառուսում, նախևառաջ ուշադրություն դարձնել իրենց երկրներում առկա խնդիրներին:

«Ինձ թվում է, որ այդ պարոնայք իրենց աչքի գերանը չեն տեսնում: Աստված նրանց հետ»,- ասել է Բելառուսի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել