Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 18-ի տվյալները |aliq.ge|
13:03 - 18 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 18-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվածների թիվը չի փոխվել: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1351 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 1092:

Կարանտինի ռեժիմում է 7597 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 249:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել