Վրաստանում միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
 |shantnews.am|
21:50 - 17 օգոստոսի, 2020

Վրաստանում միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ |shantnews.am|

shantnews.am: Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը երկարաձգվել է և գործում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: 1Tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկության մեջ:

Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունհենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին:

«Եթե Վրաստանում և վերոնշյալ երկրներում չսրվի համաճարակային վիճակը, ապա «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները չվերթները կկատարեն սահմանված չվացուցակով:

Այլ ուղղությամբ կանոնավոր չվերթների աստիճանաբար վերականգնման մասին որոշումը կկայացվի համաճարակային վիճակից ելնելով»,- հայտարարում են գործակալությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել