Բելառուսի կառավարությունը, ըստ արարողակարգի,  ընտրություններից հետո վայր է դրել լիազորությունները |24news.am|
12:35 - 17 օգոստոսի, 2020

Բելառուսի կառավարությունը, ըստ արարողակարգի, ընտրություններից հետո վայր է դրել լիազորությունները |24news.am|

24news.am: Բելառուսի կառավարությունը, ըստ արարողակարգի,  ընտրություններից հետո վայր է դրել լիազորությունները։

Սա նախատեսված է Նախարարների խորհրդի՝ օգոստոսի 15-ի № 480 որոշմամբ, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական համացանցային պորտալում:

Համաձայն այդ փաստաթղթի՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի և «Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին» 2008 թ. հուլիսի 23-ի №424-З օրենքի 9-րդ հոդվածով՝ բելառուսական կառավարությունը հրաժարական է ներկայացրել՝ լիազորությունները վայր դնելով:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել