Նախատեսվում է 444 միլիոն դրամ հատկացնել ՏՄՊՊՀ-ի նոր շենքի հիմնանորոգման համար |hetq.am|
12:54 - 25 հուլիսի, 2020

Նախատեսվում է 444 միլիոն դրամ հատկացնել ՏՄՊՊՀ-ի նոր շենքի հիմնանորոգման համար |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է հիմնանորոգել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) հատկացվող վարչական շենքը։

Նշենք, որ վարչական այդ շենքը նախկինում հատկացված էր  «Նորավանք» գիտակրթական  հիմնադրամին։ Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կոմիտեն առաջարկում է կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն դրամ հատկացնել։ 

Նախագծում նշված է, որ շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում և դրա հիմնանորոգման համար հետագայում հատկացվելու է 444 միլիոն դրամ։ Վարչական շենքի մակերեսը 1634 քմ է։ 

«Ներկայումս հիմնանորոգման ենթակա գույքը դեռևս չի ընդունվել պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից և չի ամրացվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, սակայն պայմանավորված հիմնանորոգման հրատապությամբ, նախատեսվում է սկսել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը»,-նախագծում հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել