Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 24-ի տվյալները |aliq.ge|
11:00 - 24 հուլիսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 24-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 24-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 19 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1104 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 912 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5936 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել