Մի՛ բողոքեք, մարզպետարան մի՛ գնացեք, լրատվամիջոցներին մի՛ դիմեք. Գյումրիի «Սասստեքսի» աշխատողներն ու սեփականատերը հանդիպել են |factor.am|
11:31 - 24 հուլիսի, 2019

Մի՛ բողոքեք, մարզպետարան մի՛ գնացեք, լրատվամիջոցներին մի՛ դիմեք. Գյումրիի «Սասստեքսի» աշխատողներն ու սեփականատերը հանդիպել են |factor.am|

factor.am: Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի՝ աշխատանքային պայմաններից բողոքող աշխատակիցները, որոնք արդեն երկու ամիս հարկադիր պարապուրդում են, երեկ վերջապես հանդիպել են գործարանի սեփականատեր Քրիստիան Գելեջիին։ Աշխատակիցներին զանգահարել և հրավիրել են ժողովի, որը տևել է 3 ժամից ավելի։ Ի՞նչ է քննարկվել՝ շատ բան հայտնի չէ: Աշխատակիցներից մի քանիսն ասացին, որ առանձնապես նոր բան չեն խոսել։ Որոշել են աշխատողներին արձակուրդ ուղարկել, սակայն Քրիստիան Գելեջին չի ասել, թե երբ ամբողջությամբ կվճարեն ապրիլի և մայիսի աշխատավարձը:

«Անկեղծ ասեմ՝ ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չտվեցին, ուղղակի պարոն Գելեջին մի քանի խոսք ասեց, փորձեց արդարացնել, ժողովրդի հարցերին չէր պատասխանում ընդհանրապես։ Խուսափում էր հարցերից, ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չէր տալիս։ Ասում էր այն, ինչ իրեն ձեռք էր տալիս»,- ասաց աշխատակիցներից մեկը: Նշենք, որ այս ընթացքում մի շարք աշխատողներ համաձայնել ու աշխատում էին առաջարկված պայմաններով, իսկ մյուսները շարունակում են բողոքել։

Մի քանիսն էլ ուզում են պարզապես դիմում գրել և հեռանալ, բայց թույլ չեն տալիս։ «Այսօր հարցը բարձրացվել է, ինչո՞ւ չեն ազատում այն մարդկանց, ովքեր ուզում են, սակայն պատասխան չի եղել: Սկզբում առաջարկեցին նոր պայմանագրեր, բայց դրանք էլ չտեսանք: Մտածեցինք՝ կտեսնենք, կհամեմատենք, ձեռք կտա՝ կաշխատենք, եթե ոչ՝ չենք աշխատի, ու այդպես ոչ մի բան չարեցին։ Ինձ պետք է ազատման դիմում, որը մինչև հիմա չեն տվել ու, երևի, ցանկություն էլ չունեն տալու»,- ասաց աշխատակիցներից մեկը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել