ԲԴԽ-ն որոշել է կասեցնել Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները մինչև վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Ավելի վաղ ԲԴԽ-ն բավարարել էր Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։ Գեւորգ Նարինյանը կալանավորվել էր, իսկ Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժվել էր։
comment.count (0)