4 նոր դեպք, 2 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|
12:00 - 17 հուլիսի, 2020

4 նոր դեպք, 2 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: 2 վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել: StopCov հատուկ կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ից հուլիսի 17-ը երկրում հաստատված ընդհանուր դեպքերի քանակը 1 010 է:

Եվս 31 քաղաքացի արտերկրից է վերադարձել բուժման, որոնցից 28-ը Աֆղանստանից, նրանք բոլորը զինվորականներ են, խաղաղապահ առաքելության անդամներ, բուժումն ընթանում է Գորիի հոսպիտալում, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 885 է, մահվան դեպքերը 15-ն են:

Քովիդ կենտրոններում 138 մարդ է, կարանտինում` 5 640, ստացիոնարում` 244:

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների` հուլիսի 16-ի դրությամբ PCR թեստավորում է անցել  159.600  մարդ, թեստերի ընդհանուր քանակը` 164.300:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել