Կորոնավիրուսի տարածման դեպք Ծալկայի հայաբնակ գյուղում. Աղբյուրը ՀՀ-ն է |aliq.ge|
09:36 - 13 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի տարածման դեպք Ծալկայի հայաբնակ գյուղում. Աղբյուրը ՀՀ-ն է |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Ծալկայի շրջանի Աշխալա (Աշկալա) հայաբնակ գյուղում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել: Վարակվածը Վրաստան է  եկել ՀՀ-ից, Մառնեուլիի շրջանում անցել 14-օրյա կարանտին։ Կարանտինն ավարտվելուն պես Աշխալայի բնակիչը թեստ է հանձնել ու բացասական պատասխանից հետո վերադարձել գյուղ:

Ըստ գյուղի բնակիչների՝ կարանտինի ընթացքում մոտ 30-ամյա տղամարդը ստուգվել է, առողջական վիճակը բավարար է եղել, ջերմություն չի արձանագրվել: Գյուղում մոտ երկու օր անցկացնելուց հետո բնակիչը ևս մեկ անգամ է թեստ հանձնել, արդյունքն այս անգամ՝ դրական:

Գյուղի բնակիչներն Ալիք ասում են, որ վարակվածը շատերի հետ է շփում  ունեցել գյուղում. նրա հետ շփվածներն  էլ իրենց հերթին՝ մնացածի հետ:

«Հնարավոր է՝ գյուղը փակվի, կարանտինային ռեժիմի անցնի»,- ասում են աշխալացիները: Տեղում բնակիչներն անհանգստացած են, հատկապես նրանք, որոնք ուղիղ կապ են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ:

Սովորաբար վերջին 24 ժամվա տվյալները հրապարակվում են ամենօրյա կտրվածքով՝ կեսօրին. ակնկալվում է, որ տեղի ունեցածի հետ կապված մանրամասն պաշտոնական տվյալներ կհրապարակվեն արդեն վաղը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել