ԱԺ-ն ՏՄՊՊՀ անդամ է ընտրելու․ թեկնածուն Կարեն Սեդրակյանն է
12:09 - 08 հուլիսի, 2020

ԱԺ-ն ՏՄՊՊՀ անդամ է ընտրելու․ թեկնածուն Կարեն Սեդրակյանն է

Ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում քննարկում է կառավարության կողմից առաջադրված Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:

Սեդրակյանն իր ելույթում նշեց, որ  մեկ տարվա ընթացքում հարուցվել են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման մեկ տասնյակից ավելի վարչական վարույթներ, որոնցից մի քանիսն արդեն արձանագրվել են չարաշահման դրսևորման դեպքերով:

«Դրանց գերիշխող մասը գտնվում է ընթացիկ վարույթում: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակենտրոնացման գործողությունները։ Վերջերս հանձնաժողովի որոշմամբ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց է կիրառվել նախարարության և համայնքի ղեկավարի նկատմամբ»,- ասաց Սեդրակյանը։

ՏՄՊՊՀ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ անդամի ընտրությունը անցկացվելու է այսօր ժամը 12։10-13։10 ժամանակահատվածի ընթացքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել