Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա իրականացնող յոթ անձ բերվել է ոստիկանություն |armenpress.am|
14:45 - 30 հունիսի, 2020

Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա իրականացնող յոթ անձ բերվել է ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am:  Կենտրոնական բանկի դիմաց հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի յոթ մասնակցիներ բերվել են ոստիկանություն:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Կենտրոնական բանկի մոտից 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն:

Հավաքվածները Կենտրոնական բանկից պահանջել են, որպեսզի վերջինս մասնավոր վարկային կազմակերպություններին հորդորի իրենց վարկային արձակուրդ տրամադրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել