Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․06․20 (թարմացվող)
20:45 - 21 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․06․20 (թարմացվող)

20:42- Հունիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 11 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ [Գեղարքունիքի մարզպետ]

 

18:08-Մոտ օրերս Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայտնի ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսիահայ բժիշկ: Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ]

 

13:16- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Արձանագրվել է մահվան 15 դեպք։ Մարզում հունիսի 21-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով:  Այս պահի դրությամբ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 231 բնակիչ։ [Շիրակի մարզպետարան]

 

12:30- «Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին իրականացնելու է Երևան-Կալուգա-Երևան չարտերային չվերթը:


11:45- Կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի, վարակի նոր դեպք չի գրանցվել։ [Արցախի տեղեկատվական շտաբ]


11:40- Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում կյանքեր։ ՀՀ բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու, հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար: [Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ բուժաշխատողներին]


11:15- Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ: Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի` ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ: Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց` պահպանելով երեք պարզ կանոնները։ Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ նույնիսկ բառերն ավելորդ են: [Արսեն Թորոսյան]


11:00-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տզամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]


10:55- Թարմացվել է  21.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 20268 (+560)
Առողջացածներ - 9002 (+148)
Փաստացի բուժվողներ -10802
Ընդհանուր թեստեր - 95754 (+1968)
Մահվան ելքեր - 350 (+18)
Մահվան ելքեր այլ պատճառով –114 (+1) [ՀՀ ԱՆ]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․06․20 (թարմացվող)




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել