Պեկինը դարձյալ անցել է կարանտինային ռեժիմի |hetq.am|
17:40 - 17 հունիսի, 2020

Պեկինը դարձյալ անցել է կարանտինային ռեժիմի |hetq.am|

hetq.am: Պեկինի միլիոնավոր բնակիչներ դարձյալ անցել են կարանտինային սահմանափակումների։ Հունիսի 17-ի տվյալներով քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք։ Այդ մասին գրում է BBC-ն։ Վերջին 7 օրերի ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 137-ի։

Մինչ այդ Պեկինի մշտական բնակչության մոտ 57 օր շարունակ չէր գրանցվել կորոնավիրուսի դեպք։ Հայտնաբերված դեպքերի պարագայում վարակակիրը չի եղել Պեկինի բնակիչ։ Համարվում է, որ կորոնավիրուսի նոր բռնկման աղբյուրը «Սինֆադի» շուկան է, որն ապահովում է 21 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի 80 %-ի բանջարեղենն ու միսը։

Պեկինի 27 միկրոշրջաններում հայտարարվել է միջին ռիսկային վտանգի գոտի, իսկ մեկ շրջանում՝ Հուասյան թաղամասում, որը գտնվում է շուկայի մոտ, բարձր ռիսկայնության գոտի։ Քաղաքում ընդհանուր առմամբ հայտարարվել է երեք հնարավորից «երկրորդ աստիճանի արտակարգ ռեժիմ»։

Չինական իշխանությունների որոշմամբ՝ 28 շրջանների բնակիչներին արգելվել է լքել Պեկինը։ Մյուս քաղաքացիները կարող են լքել քաղաքը, միայն նախապես կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո։ Ըստ «BBC»-ի ունեցած տվյալների՝ թեստավորում ունեցող երեք լաբորատորիաներում մինչև հուլիս ամիս հնարավոր չէ թեստ հանձնել։ Մյուս լաբորատորիաներում գրանցվում են հերթեր։

Ներկայումս Պեկինից և դեպի Պեկին չեղարկվել է 1255 ավիաթռիչք։ Երկաթուղային հաղորդակցությունն սահմանափակվել է մինչև հուլիսի 9-ը։ Կրկին փակվել են դպրոցները, լողավազանները, ֆիթնես ակումբները, չեղարկվել են սպորտային մրցաշարերը։ Բաց են ճանապարհները, ձեռնարկությունները և ընկերությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։

Իշխանությունները սահմանափակումները կիրառում են ընտրողաբար, քանի որ քաղաքի առանձին հատվածումներ իրավիճակը խիստ տարբեր է։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել