ԱԺ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին
12:57 - 16 հունիսի, 2020

ԱԺ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 16-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նախորդ օրն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` առաջարկվում է յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարել նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը:

2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարի:

Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չէին ներկայացվել:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել