Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում |armenpress.am|
15:32 - 15 հունիսի, 2020

Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկ հետաձգվել է: Հետաձգված գումարները մոտ 100 մլրդ դրամի կարգի են»,-ասաց ԿԲ նախագահը:

Կառավարության օժանդակության ծրագրերից մեկը հենց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրն էր: Բավարարված վարկային հայտերի ծավալը 2-րդ միջոցառմամբ կազմել է մոտ 17 մլրդ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել