Կենտրոնական բանկում լավ թիմ ու կորիզ է ձևավորված. վարչապետը ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահին |armtimes.com|
10:56 - 15 հունիսի, 2020

Կենտրոնական բանկում լավ թիմ ու կորիզ է ձևավորված. վարչապետը ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

«Այսօր ԿԲ-ում կարևոր իրադարձություն է. հրաժեշտ ենք տալիս նախագահ Արթուր Ջավադյանին: Այսօրվանից իր լիազորություներն է սկսում Մարտին Գալստյանը, որը բանկային համակարգում նոր մարդ չէ, տևական ժամանակ է այս ոլորտում: Կենտրոնական բանկում լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա:

Անկախ տարբեր քննադատություններից, ակնհայտ է, որ բանկային համակարգը 3-րդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է: Մեր բանկային համակարգը կայացած է, դա վկայում է, թե ինչպես համակարգն իրեն դրսևորեց տարբեր իրավիճակներոււմ, քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բեռնի, Թավշյա հեղափոխության, հիմա նաև՝ կորոնավիրուսային իրավիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել