«Իմ քայլը» հստակ դիրքորոշում չունի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առնչությամբ.Լիլիթ Մակունց |aysor.am|
09:48 - 12 հուլիսի, 2019

«Իմ քայլը» հստակ դիրքորոշում չունի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առնչությամբ.Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի շտապում հստակ պատասխանել՝ ՍԴ-ում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։

«Չեմ շտապի գնահատական հնչեցնել ճգնաժամ կա, թե ոչ։ Սա մասնագիտական տիրույթի հարց է։ Ես պարզապես քաղաքական գնահատական կտամ՝ իրավիճակը խնդրահարույց է, որը պահանջում է լուծում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մակունցը։

Նա ընդգծեց, որ Վահե Գրիգորյանն իր նամակում առաջադրել է այդ իրավիճակը լուծելու երեք ճանապարհ, մինչդեռ չի բացառում, որ «Իմ քայլն» այլ տարբերակ առաջարկի:

«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում, տարբերակներ առաջարկել է Վահե Գրիգորյանը, բայց ես չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» հստակ դիրքորոշում ունի հանգուցալուծման առնչությամբ։ Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով», - ասաց Մակունցը։

Վերջինս հավելեց, որ խմբակցությունը հակված է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի խնդրի լուծման տարբերակով հանդես գալ մինչև սեպտեմբեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել