Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, 10 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ
11:03 - 07 հունիսի, 2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, 10 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ

Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում: Հայտնում է Առողջապահության նախարարությունը։ 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։ Մահացել է 10 մարդ։ Մեկ օրում արվել է 2497 թեստավորում։

Ան-ից հայտնում են նաև, որ մահացած պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել