Հաստատվել է կորոնավիրուսային վարակի ևս 355 դեպք, 4 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ
11:04 - 31 մայիսի, 2020

Հաստատվել է կորոնավիրուսային վարակի ևս 355 դեպք, 4 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի ևս 355 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձել է 9282։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում առողջացել է 69 մարդ, մինչև օրս առողջացածների թիվը հասել է 3386-ի։ Փաստացի բուժվողների թիվը 5715 է։

Մահացել է ևս չորս մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 131: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 50 է։

Մեկ օրում արվել է 984 թեստ, ընդհանուր թեստերի քանակը՝ 58065։

ԱՆ-ից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել